Երևանում 15 մլն դոլար արժեցող նոր հիվանդանոց կկառուցվի
«Առաջարկում ենք Հրաչյա Ներսիսյանի 10 հասցեով գտնվող հողային տարածքի նպատակային նշանակությունը փոխել»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը։
Նա նշեց, որ նախագիծը շուրջ 15 միլիոն դոլարի չափով մասնավոր ներդրումներ կներգրավի` հիվանդանոցի կառուցման համար։ Նախագծի ընդունումից և հիվանդանոցի կառուցումից հետո 450 աշխատատեղ կստեղծվի։
Նախագծին կողմ էին ավագանու գրանցված 36 անդամները։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա