Եվրոպայի սամբոյի առաջնությունը չեղարկվել է
Եվրոպայի սամբոյի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Եկատերինբուրգում, նոյեմբերի վերջին, չեղյալ է հայտարարվել աշխարհում և Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից։
Որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի և կազմկոմիտեի համատեղ համաձայնության արդյունքում: Վարակի պատճառով խաղարկվող մրցանակներին արժանի բազմաթիվ վարպետներ անկարող են ժամանել մրցավայր։
2021 թ. Եվրոպայի առաջնությունը նախատեսված է անցկացնել Իտալիայում։ Եթե այդ երկիրը հրաժարվի, ապա ֆեդերացիան մրցաշարը կտեղափոխի Եկատերինբուրգ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները