Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը
Այսօր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ըստ աղբյուրի, ԱԳ նախարարը մեկնել է Ռուսաստան քաղաքական կոնսուլտացիաների։
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էին, որ Մոսկվա է մեկնել նաև Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում սա Մնացականյանի երրորդ այցն է Ռուսաստան։
Առաջին այցի ժամանակ Լավրով-Մնացականյան-Բայրամով ավելի քան 11 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին հոկտեմբերի 10-ին ժամը 12-ին հումանիտար նպատակներով հրադադար հայտարարելու պայմանավորվածությամբ։ Սակայն այն մի քանի րոպե անց խախտվեց Ադրբեջանի կողմից։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հոկտեմբերի 23-ին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է
- ԱՄՆ Պետդեպը չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Պոմպեոյի հանդիպման վերաբերյալ լուրը
- Պոմպեոն կընդունի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին
- ՀՀ ԱԳՆ. Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար
- Նախապատրաստվում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն. «The hill»
- Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է պահպանել հրադադարի ռեժիմը. ՊՆ-ի հորդորը՝ միջազգային հանրությանը
- Զախարովան մանրամասներ է պատմել 11 ժամ տևած բանակցություններից
- Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հումանիտար հրադադար
- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Մոսկվա տեղի կունենա հոկտեմբերի 12-ին. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան