Բաբկեն Թունյան. Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի վրա
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գրում է.
«Շատ, չափազանց կարևոր է այս պահին «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին աջակցելը։
Առաջարկում եմ ռեսուրսները որոշ ժամանակով կենտրոնացնել այս հիմնադրամի վրա, որտեղից գումարներն ուղղվելու են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների ընտանիքներին։
Այնպես որ, եթե ցանկանում եք գումար փոխանցել և չգիտեք՝ որ հիմնադրամին, ապա այս պահին ճիշտը «Զինծառայողների ապահովագրության» (կամ, ինչպես ասում են, 1000 դրամների) հիմնադրամին փոխանցելն է։
Ահա հղումը՝ https://www.1000plus.am/hy/։
Այս պահի դրությամբ, նվիրատվությունների ծավալը 2.26 մլրդ դրամ է։ Ֆիքսենք այս թիվը և գործի անցնենք»։