Բուսանի կինոփառատոնում կկայանա ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
Այսօր մեկնարկել է Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում ընդգրկված է նաև ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը։ Հայաստանի Ազգային կիոնկենտրոնից հայտնում են, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 23-ին:
«Չնչիկ» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2019 թվականին։ Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Ֆիլմում նկարահանվել են Լիլի Էլբակյանը, Հիլդա Օհանը, Յուրա Կոստանյանը, Արթուր Պապիկյանը։ Սցենարի հեղինակներն են՝ Մարիամ Ասրյան, Արամ Շահբազյան, Արա Մնացականյան, Հարություն Կբեյան, բեմադրող օպերատոր՝ Հայկ Կիրակոսյան, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան, կոմպոզիտորներ ՝ Դավիթ Դավթյան, Դավիթ Բաբայան։
Համարտադրողներ` «Զիրո ֆիքշն ֆիլմ» - Մարտին Հագեման, (Գերմանիա), «Իզաբելլա Ֆիլմս» - Էլս Վանդեվորստ (Նիդերլանդներ), Արտադրող` «Արմնա Փրոդաքշն», պրոդյուսերներ՝ Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան (Հայաստան)։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա