«Ժողովուրդ». Ինչու է շարունակ հետաձգվում Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով հարուցված քրեական գործի ընթացքից: Ինչպես հայտնի է, երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ևս մեկ անգամ հետաձգվեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ դատական նիստի հետաձգման պատճառը փաստաթղթերն են, որոնք դատարանը պահանջել է Ծառուկյանի պաշտպաններից: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբից պահանջել են վերջինիս՝ ՀՀ պետական բյուջե վճարումների մասին փաստաթղթեր:
Հենց այդ փաստաթղթերը պետք է պաշտպանական կողմը ներկայացնի մինչև հաջորդ դատական նիստը, որը նախատեսված է հոկտեմբերի 22-ին, և այդ ժամանակ կարող է վերջնական որոշում կայացվել Ծառուկյանի՝ գրավով ազատման վերաբերյալ:
Ինչպես հայտնի է, բացի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելու համար մեղադրվելուց, Գագիկ Ծառուկյանը ներգրավված է նաև այլ քրեական գործով, ըստ որի՝ վերջինիս պատկանող ընկերությունները պատշաճ չեն կատարել հարկային վճարումները: Եվ, ահա, այդ փաստաթղթերը պահանջելը հենց այս գործի հետ է կապված: Իսկ թե ինչ կապ ունեն այդ վճարումները ընտրակաշառքի մասով հարուցված քրգործի հետ, մնում է անհասկանալի»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան