Հայաստանում կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Առողջացել է 485 մարդ: Մեկ օրում մահացել է 23 մարդ, որից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
ԱՆ-ից հայտնում են. «Նշենք, որ Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, մասնավորապես` 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել»:
Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն` առողջացած, 1121-ը` մահվան ելքով: Մահվան ևս 321 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 20.10.2020. Կորոնավիրուսի 1234 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է
- 19.10.2020. Կորոնավիրուսի 766 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
- 18.10.2020. Կորոնավիրուսի 1694 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 17.10.2020. Կորոնավիրուսի 1540 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
- 16.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, գրանցվել է 13 մահ
- Կորոնավիրուսային իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ երկիրը գտնվում է գրիպի սեզոնային աշխուժացման փուլում. Սահակյան
- Նախարար. Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ
- 15.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1371 նոր դեպք, գրանցվել է 7 մահ
- 14.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1058 նոր դեպք, գրանցվել է 10 մահ
- ԱՀԿ. Ղարաբաղում պայքարն օգնում է կորոնավիրուսի տարածմանը
- ԱՆ ծախսերը՝ կորոնավիրուսային համավարակի շրջանակներում
- ՄԻՊ. Ռազմական դրությանը զուգահեռ՝ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք կորոնավիրուսի տարածումը
- 13.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք, գրանցվել է 8 մահ
- 12.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 370 նոր դեպք, գրանցվել է 9 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում