Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ռազմական ագրեսիան դիմակայելու համար. «Հայրենիք»
«Հայրենիք» կուսակցությունը ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին: Այս մասին նշված է «Հայրենիք» կուսակցության հայտարարության մեջ։
«Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը և վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար:
Հայ ժողովրդի և հայկական երկու պետականությունների հեղինակավոր և կարող ուժերի համախմբումն անքննելի հրամայական է դարձել այսօր: Բոլորս` մեծ ու փոքր, կին ու տղամարդ, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, պետական պաշտոնյան նվիրվենք Հայրենիքի փրկությանը:
Աստված օգնական»,- նշված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն` մենք ողջունում ենք. Սաղաթելյան
- Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ լուծումներ գտնելու պատերազմական իրադրությունում
- Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
- Էդմոն Մարուքյանը տեղեկություններ ունի վարչապետի և ՀՀ նախկին նախագահների հանդիպման մասին
- Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան