Պարգև սրբազան. Երբեք չեմ դիմել այս խոսքով ու այս կոչով, հիմա դիմում եմ
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է բոլոր նրանց, ովքեր կարող են զենք վերցնել ու պաշտպանել առաջին գծում կռվող տղաների թիկունքը:
«Թույլ տվեք իմ հիացմունքն արտահայտել մեր 18-20 տարեկան տղաներին: Իրոք, հերոսների հերոս են, անհավասար պայքարի մեջ ենք, դաժան պատերազմ է թուրք- ադրբեջանական ալյանսի դեմ գումարած միջազգային ահաբեկիչներ:
Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում: Բայց 90-ական թվականներին, Ապրիլյան պատերազմին երբեք չեմ դիմել այս խոսքով ու այս կոչով, հիմա դիմում եմ, կարևորում եմ, որ պետք է դիմեմ ձեզ:
Մեր տղերքն առաջնագծում հակահարված կարողանում են տալ, բայց պետք է առաջ գնան: Առաջ գնալու համար պետք է իրենց թիկունքը պահել, որպեսզի թշնամին չգա, չշրջապատի: Դրա համար կոչ եմ անում՝ ով ի վիճակի է զենք վերցնել, վերցրեք և եկեք, երկրորդ, երրորդ գիծը պահեք, որ տղերքի թիկունքը պահենք, որ իրենք հանգիստ հակահարվածից հետո գնան առաջ ու ետ մղեն թշնամուն: Չեն կարող առաջ գնալ, ետ նայել, տեսնել, թե ինչ է կատարվում:
Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք: Վստահ եմ՝ ինչպես Սարդարապատում, այնպես էլ այսօր, որտեղ մեր ճակատագիրն է լուծվում, մեր համազգային ուժով, մասնակցությամբ մենք կլուծենք մեր հարցերը: Սպասում եմ ձեզ»,- ասում է Պարգև սրբազանը:
Տեսանյութը՝ Առաջին ալիքի «Լուրերի» յութուբյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կամավորներ են պետք
- Կամավոր. Որտեղից էլ զենքը բերեն, մեզ հաղթել չեն կարող
- Ես կամավորագրվում եմ... մորս մի տեղեկացրեք, ես ինքս իրեն կասեմ. Սրբուհի Գրիգորյան
- Սյունիքի սահմանները պաշտպանելու համար կամավորներ են շտապ պետք
- Պարգև սրբազանը շնորհակալություն է հայտնում 18-20 տարեկան հերոս տղաների ծնողներին
- Առաջնագծում են նաև ԱԱԾ կամավորները
- ՀՅԴ-ական կամավորականներ՝ զոհվել են ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար
- Պարգև Սրբազան. Ժամը 18։00-ին աշխարհի բոլոր հայերին միասնական աղոթքով միանալ ի զորակցության մեր բանակի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին