ՊՆ ներկայացուցիչ. Փոխգնդապետ Տիգրան Աշոտյանը ողջ առողջ է
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է.
«Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի՝ հոկտեմբերի 20-ի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի քանի զինծառայողներ պարգևատրվել էին «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ նաև Տիգրան Արծվիի ԱՇՈՏՅԱՆը, ում անվան դիմաց, ինչպես պարզվեց, սխալմամբ գրված է եղել հետմահու։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին