Պոմպեո. երրորդ երկրները պետք է հեռու մնան Ղարաբաղյան հակամարտությունից
«Բարդ իրավիճակ է ստեղծվել տեղում, բարդ դիվանագիտական իրավիճակ է: Պատրաստվում եմ նախարարների հետ հանդիպմանը նշել, որ երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը, ոչ էլ որևէ սպառազինում տրամադրեն: Միայն դիվանագիտական լուծումն ընդունելի կլինի բոլորի համար: Այս մասին եմ պատրաստվում խոսել նախարարների հետ ուրբաթ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չորեքշաբթի Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում։
Նա նաև պարզաբանել է, թե ինչ է ակնկալում ՝ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներիի հետ հանդիպումից և արդյոք տարբերակների թվում առկա է հրադադարի ռեժիմը, Պոմպեոն նշել է. «Ձեր առաջին հարցն այն մասին է, թե ինչի եմ ցանկանում հասնել՝ հանդիպելով ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ: Դուք խոսեցիք այն մասին, թե ինչ ենք մենք ձեռնարկելու եւս մեկ հրադադարի համար՝ ակնարկելով, որ հրադադարի նախորդ պարտավորությունները չեն աշխատել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին