Էրդողանյան Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը. թուրքագետ
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն առանձնացրել է Թուրքիայի հետ կապված 5 կետեր։
«1. Թուրքիան հրահրեց, նախապատրաստեց, զինեց, մասնակցեց և ղեկավարեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմը։
2. Թուրքիան տեղափոխեց Մերձավոր Արևելքից հազարավոր վարձկան ջիհադիստ ահաբեկիչներ և համալրեց նրանցով թուրք - ադրբեջանական ագրեսորների բանակը:
3. Էրդողանյան Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը:
4. Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հարավային Կովկասում մաս են կազմում նրա պանթյուքիստական ու պանիսլամիստական ծրագրերի, որոնք վտանգ ներկայացնում ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:
5. Թուրքիային չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից վերոնշյալ գործողությունների համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Թուրքիան ոչ միայն դուրս է շպրտվելու Հարավային Կովկասից, այլևս զսպելու է իր հավակնությունները Ղրիմի ուղղությամբ
- Շարունակենք բոլոր հասանելի գործիքներով պայքարել՝ Ադրբեջանն ու Թուրքիան զրկվեն հեղինակությունից, վստահությունից. Լենա Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին