«Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում կատարում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը:
«Սպասում ենք մեր քաջերի հաղթական վերադարձին»,- նշված է օպերայի և բալետի թատրոնի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը հավածներ էր հասցրել Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն, կրել է վնասներ:
Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Արցախի հոգևոր ամենախոշոր կառույցներից մեկը: Ղազանչեցոց եկեղեցին XIX դարի հայկական ճարտարապետական արվեստի ուժի և հայ շինարարի կառուցող լինելու հանճարի վկայությունն է:
Պատերազմի տարիներին՝ 1989-ից, վանքը դարձել էր զինապահեստ, դրանից առաջ էլ ադրբեջանցիերը այն վերածել էին անասնագոմի: Արցախյան գոյամատի ընթացքում գնդակոծված Շուշիում զգալի վնասվել էր նաև Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցին վերջնականապես նորոգվել է մայիսյան հաղթանակից հետո՝ 1994-1998 թվականներին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում ԵՄ դեսպանը տեսել է թշնամու հարձակումից վնասված Ղազանչեցոց եկեղեցին, մշակույթի տունն ու մեծագույն ցավ ապրել
- Երիտասարդները մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
- Ադրբեջանական հարվածներից վնասված Ղազանչեցոց եկեղեցին
- Աղոթք՝ Ղազանչեցոց եկեղեցուց
- «Կռունկը»՝ հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցում
- Վաճառված գորգերի հասույթը կուղղվի Ղազանչեցոց եկեղեցու գորգի և խորանի վարագույրի պատրաստման աշխատանքներին
- Ադրբեջանի համար տեսանելի է եղել, որ հարվածում են Ղազանչեցոց եկեղեցուն
- Սբ. Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումից հետո իրանական մամուլում շրջանառվում է «Էրդողանի ռեժիմի զինյալները» եզրույթը. իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան