Առաջարկվում է ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից
«Առաջարկվում է ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումն ազատել ԱԱՀ-ից, իսկ եթե տվյալ ապրանքը ենթակա է ակցիզային կամ բնապահպանական հարկով հարկման, ապա նաև նշյալ հարկերից»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «Ռազմական դրության ընթացքում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը։
Նրա խոսքով, նախագծի ընդունման նպատակն այն է, որ հնարավորություն ընձեռվի, որպեսզի կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք ԵԱՏՄ անդամ համարվող երկրներից ներմուծվող և այնուհետև երեք պետական մարմիններին՝ Պաշտպանության նախարարությանը, ԱԻՆ-ին և Առողջապահության նախարարությանը հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները կարողանան հանձնել առանց հարկային պարտավորությունների։
«Նախագծի միակ նպատակն այն է, որ մինչև ռազմական դրության ավարտը խնդրո առարկա ապրանքները, որոնք կսահմանվեն Կառավարության կողմից, ավելի արդյունավետ տարբերակով ներկրվեն։ Միակ պայմանն այն է, որ մինչև ռազմական դրության ավարտը նշյալ ապրանքները հանձնվեն պետական երեք գերատեսչություններին։ Երբ հանձնողը կլինի ոչ բիզնես միավոր, այսինքն՝ սովորական քաղաքացի, ապա փաստաթղթավորումը կարող է լինել ոչ հաշվարկային փաստաթուղթ համարվող ցանկացած վավեր փաստաթուղթ։
Իսկ թե ինչու է միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ներկրումների մասով առաջարկվում նախագիծը, պետք է նշեմ, որ ի տարբերություն ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումների, երբ ներմուծումը կատարվում է երրորդ՝ այսինքն՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից, այստեղ կա շատ արդյունավետ միջոց՝ նորից այս ապրանքները հարկերից ազատելու համար, և այդ միջոցն այն է, որ ֆիզիկական անձը կարող է ներկայացնել հօգուտ պետության մաքսային հայտարարագիր, որը կազատի իրեն ներմուծման հարկերից»,- ներկայացրեց ֆինանսների փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում