Ռուսաստանի կողմից բոլոր իրավական հիմքերը ձևավորված են ահաբեկիչներին հարված հասցնելու համար. Էդմոն Մարուքյան
«Պայմանավորվել են Մինսկի խմբի համանախագահ երկրի հովանավորությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ՌԴ հրավերով, հետևաբար ՌԴ-ն այստեղ ունի պոզիտիվ պարտականություն պարտադրելու այդ պայմանավորվածության իրագործումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվա մեկնելու և այնտեղ հնարավոր հանդիպումից ունեցած ակնկալիքների վերաբերյալ հարցին:
Պատգամավորը շեշտեց, որ պարտադրելու մեջ տեսնում է նաև ՌԴ-ի կողմից ուժ կիրառելը, քանի որ բոլոր իրավական հիմքերը կան ուժ կիրառելու համար: Մարուքյանը նկատեց, որ խոսքը գնում է հակաահաբեկչական որևէ գործողություն անելուն:
«Գիտեք, որ ահաբեկիչներին հարվածելը համարվում է լեգիտիմ թիրախ: Վերջին 20 օրվա ընթացքում Ռուսաստանի կողմից բոլոր իրավական հիմքերը ձևավորված են, որպեսզի նման գործողություն իրականացվի»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Նրա խոսքով, այսօրվա հնարավոր հանդիպումը պետք է այնպես լինի, որ հոկտեմբերի 10-ին ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի, այնուհետև Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ հայտարարված հումանիտար զինադադարի վերաբերյալ համաձայնությունները կյանքի կոչվեն:
Հարակից հրապարակումներ`
- Հայ գերիների նկատմամբ հակառակորդի անմարդկային վերաբերմունքի մասին տեսանյութերը փոխանցել եմ ԵԽ 47 երկրներին. Մարուքյան
- Եթե ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, և միայնակ մնա այդ ճանաչման հետ, ապա դա անիմաստ է. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին