Պրոֆեսորի խորհուրդը՝ չիջեցնել ջերմությունը Քովիդ-19-ի կասկածի դեպքում
Կորոնավիրուսային հիվանդության սկզբանական շրջանում բուժումը կատարվում է նույն մեթոդներով, ինչ գրիպի և շուր շնչառական վարակների դեպքում: Այս մասին «Говорит Москва»-ի հետ զրույցում ասել է պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության գլխավոր վարակաբան Վլադիմիր Նիկիֆորովը:
Նա նշել է, որ բարձր ջերմությունը վարակի, հիվանդության նշան է, նաև նշան է, որ օրգանիզմը պայքարում է:
«Այդ պատճառով մինչև 38,3-38,5 աստիճանը պետք չէ որևէ բան անել: Պետք է համբերել, որովհետև սա վիրուսային ագրեսիայի պայմաններում իմունային համակարգի օպտիմալ ջերմաստիճանն է: Եթե ջերմությունն այս ցուցանիշից ավելի բարձր է, ապա, ինչպես ասում են, ինչ որ բան այն չէ, արդեն կարելի է ջերմությունն իջեցնել, բայց մինչև 36,6-ը»,- ասել է պրոֆեսորը:
Վլադիմիր Նիկիֆորովը նշել է, որ կորոնավիրուսը սովորական շնչառական վիրուս է, պետք չէ իջեցնել ջերմությունը 37-38–ի, այդ դեպքում իմունային համակարգը կստանա «հարված», որի կարիքն ընդհանրապես չկա:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ որոշ դեպքերում անհրաժեշտ է իջեցնել ջերմությունը, օրինակ՝ «եթե երեխաները ծանր են տանում»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ ներկայացուցիչը կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում ծայրահեղ ծանր է գնահատում
- Հայաստանում կորոնավիրուսից 16-ամյա աղջիկ է մահացել
- 20.10.2020. Կորոնավիրուսի 1234 նոր դեպք է գրանցվել, 12 մարդ մահացել է
- 19.10.2020. Կորոնավիրուսի 766 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
- 18.10.2020. Կորոնավիրուսի 1694 նոր դեպք է գրանցվել, 16 մարդ մահացել է
- 17.10.2020. Կորոնավիրուսի 1540 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
- 16.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, գրանցվել է 13 մահ
- Կորոնավիրուսային իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, քանի որ երկիրը գտնվում է գրիպի սեզոնային աշխուժացման փուլում. Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները