«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է «50 PLUS» շարժում. Արշամյան
«Դրամական բոլոր միջոցների օգտագործումը կոորդինացվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների հետ»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Նրա խոսքով, փոխանցվող գումարներն օգտագործվում են շատ կարևոր նպատակների, հումանիտար օգնությունների համար։
«Ուզում եմ ասել, որ ռազմական դրությամբ պայմանավորված, թեկուզ մեկ դեղահաբի մասին տեղեկատվություն հրապարակելն ընդունելի չէ, և այն կարող է ուղղակի վնասել մեր ընդհանուր գերագույն նպատակին։ Ուստի, վստահեցնում եմ, որ հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը կտրամադրենք խաղաղության հաստատումից անմիջապես հետո։
Բացի այդ, այս համազգային շարժմամբ օգնում եք հումանիտար օգնության կազմակերպմանն ու տրամադրմանը։
Բայց, որ ավելի կարևոր է՝ ձեր ուղարկած գումարների միջոցով դուք ուղղակի հնարավորություն եք տալիս, որ Արցախի ու Հայաստանի կառավարությունները հումանիտար օգնության համար խնայված գումարները կուղղեն շատ-շատ ավելի կարևոր տեղեր։ Սա շատ կարևոր մասն է ձեր նվիրատվությունների. դուք փակում եք հումանիտար մասը՝ թիկունքը, և հնարավորություն եք տալիս պետական միջոցները ծառայեցնել շատ ավելի կարևոր նպատակների»,- նշեց նա։
Մյուս կարևոր հարցն էլ, ըստ Հայկակ Արշամյանի, այն է, թե արդյոք դրսում մեր տեական մարմինների կողմից հավաքագրված գումարները գալիս-հասնում են Հայաստան։ Նա վստահեցրեց, որ մինչև այսօր հավաքագրված գումարների մեծ մասը արդեն հասել է հիմնադրամի հաշիվներին, և այդ գումարներն օգտագործվում են։
«Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք սկսում ենք մի նոր շարժում, որն անվանել ենք համազգային շարժում 2.0։ Եվ դա նպաստելու է համահայկական ռեսուրսների էլ ավելի համախմբմանը, և նպաստելու է դրամական հոսքերի մշտական մուտքին՝ դեպի Հայաստան և Արցախ։ Եվ, մենք պետք է մի բռունցք դառնանք, որտեղ յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է լինելու։ Եվ շարժման անունը «50 PLUS» է։ Այս դեպքում հիմնադրամի կայքում գրանցվելով, ամեն ամիս որոշակի գումար է նվիրաբերվում հիմնադրամին։ Սա կնպաստի Արցախի վերակերտմանը, եկեք ուս ուսի տանք և փորձենք սարեր շարժել»,- շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր միջոցները ծախսվում են նպատակային․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
- «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի համար հավաքել է ավելի քան 132,5 մլն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան