Փաշինյան. Այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է ստեղծված վիճակի և հայկական կողմի անելիքների մասին:
Նրա խոսքով, ըստ էության պետք է հստակ գիտակցել, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու այս փուլից սկսած բավականին երկար ժամանակ դիվանգիտական լուծում չունի։
«Բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, ըստ էության պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ։ Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումներով լուծելու պատրաստակամություն ունենք։ Փոխզիջում նշանակում է ազգային նշաձողից կարող ենք մի բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ մյուս կողմն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ մի բան պետք է իջեցնի։ Բայց պրակտիկան ցույց է տվել, ու դա այլևս իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է մեզ համար, ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Սա ցույց է տալիս, որ դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում առնվազն հնարավոր չէ»,-նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով, այսօր պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։
«Այսօր Ադրբեջանի վերոնշյալ տրամաբանության համատեքստում ու առումով, պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակումէ առաջին հերթին զենք վերցնել ու նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին»,-ասաց նա։
Նա կոչ արեց Հայաստանի բոլոր համայնքապետերին ձևավորել կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը։ Դրանք պետք է դրվեն ԳՇ պետի տրամադրության տակ։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, վարչապետն ասաց, առաջնագծում բավականին բարդ ու ծանր վիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավում մարտական գործողություններ են ընթանում։
«Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները։ Այո, նրանց ռեսուրսները շատ-շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում, աննկարագրելի ծավալի։ Եվ Ադրբեջանը հումանիտար հրադադարին չի համաձայնվում նաև այս պատճառով։ Այդ հրադադարի նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն, պատշաճ ձևով հուղարկավորվեն։ Ադրբեջանը վախենում է երկու բանից, առաջինը, որ մեկ տասնյակ հազարին մոտ դիակներ, մարմիններ պետք է վերադրձվեն իրենց կազմակերպված էյֆորիայի ֆոնին, ահռելի քանակի՝ միլարդ ու կեսի զինտեխնիկայի կորուստ ունեն։ Բացի այդ, կբացահայտվեն վարձկանների, թուրք զինվորների մասնակցություն ու դիկաները, որը արդեն միջազգային հանրությունն արդեն գիտակցել է»,-ասաց Փաշինյանն ու ավելացրեց, որ պետք է կրկնել մեր պատմության հերոսական հատվածը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան