Վրաստանում զինված հարձակում է իրականացվել բանկի վրա
Վրաստանի Զուգդիդ քաղաքում վրացական բանկի մասնճյուղի վրա զինված հարձակում է իրականացվել։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, ականատեսները պատմել են, որ հանցագործը պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներին, նրանցից մեկը հասցրել է սեղմել տագնապի կոճակը։
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Տարածքը շրջափակված է։ Այնտեղ է գտնվում նաև հատուկ նշանակության ջոկատը։ Պատանդառվածների մի մասը կարողացել է դուրս գալ բանկից հրշեջ մեքենայի կռունկի օգնությամբ։ Իրավապահները նրանց տեղափոխել են ոստիկանություն հարցաքննելու։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան