Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը գրել է.
«Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյանը տեղեկություններ ունի վարչապետի և ՀՀ նախկին նախագահների հանդիպման մասին
- Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյան
- Կառավարությունից հաստատեցին՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ հանդիպում եղել է
- Լևոն Տեր-Պետրոսյան. Ժնևի քաղաքային խորհրդի որոշման հույժ կարևորությունը
- Լևոն Տեր-ՊԵտրոսյանը ներկայացրել է հայկական կողմի համար պահի հրամայականը
- «Փաստ». Լուրջ հակասություննե՞ր են ի հայտ եկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև
- Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը երկու ժամ տևած զրույց է ունեցել Ռուսաստանի դեսպանի հետ
- Հայաստանի ու Արցախի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում