Գերմանիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները պահանջում են Արցախի Հանրապետության ճանաչում
Արցախի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիները Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք վանկարկում են իրենց պահանջները, որոնք գրված են նաև պաստառների վրա:
Ակցիայի մասնակիցները բարձրախոսով հնչեցրեցին Գերմանիային ուղղված պահանջները: Դրանք են՝ Արցախի Հանրապետության ճանաչումը, Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը և Արցախին հումանիտար օգնության տրամադրումը:
Ցուցարարները ցանկանում են հանդիպել դեսպանի հետ, պարզելու, թե ինչքանով է Գերմանիան տեղյակ Արցախում կատարվող ոճրագործություններից, ինչպիսի դիրքորշում ունի և ինչ քայլեր են նախատեսված հումանիտար աղետը դադարեցնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան