Քլունի. Հույս ունեմ, որ մոտ ապագայում «Ավրորա» մրցանակի կարիք չի լինի
Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին հայտարարել է՝ աղոթում են խաղաղության հաստատման համար։
«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ հաստատվի խաղաղություն: Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք: Ինձ համար պատիվ էր հենց սկզբից լինել «Ավրորա» մրցանակի մի մասը Էլի Վիզելի՝ երջանկահիշատակ Էլիի հետ»,- «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» առաջին միջոցառման ժամանակ ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունի:
Նա ընդգծել է, որ մրցանակին արժանացած մարդիկ լավագույնն են։ Խոսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր. Վարդան Գրեգորյանի մասին, նա նշել է, որ հենց նրան կուզեր նմանվել՝ բարի է, հոգատար։
«Նա աշխատում է, որպեսզի օգնի խաղաղություն բերել բոլորին, ոչ միայն Հայաստանին։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում «Ավրորա» մրցանակի կարիք չի լինի։ Դա է իմ աղոթքը, դա է իմ հույսը»,- նշում է Քլունին։
Հարակից հրապարակումներ`
- Չնայած կիբեր հարձակմանը` «Ավրորա»-ի նյույորքյան հիմնական միջոցառման ուղիղ հեռարձակումը կայացել է
- 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրները
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին