Թշնամին հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և Հերհեր գյուղի ուղղությամբ
Օրվա ընթացքում Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանները դարձյալ հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի թիրախում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Մասնավորապես, ադրբեջանական զինուժը հրետանի է կիրառել Մարտունի քաղաքի և նույն շրջանի Հերհեր գյուղի ուղղությամբ, նյութական վնաս պատճառել խաղաղ բնակչությանը:
Արդեն երկրորդ օրն է թշնամին ռազմական ավիացիա է կիրառում Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այստեղ էլ էական վնասները շատ են:
Օրվա ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն եղել:
Հարակից հրապարակումներ`
- Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱԻՊԾ
- Ստեփանակերտը պետք է անհապաղ իր նախկին հունի մեջ մտնի. ԱԻՊԾ
- Ստեփանակերտի բնակչուհու՝ հոկտեմբերի 17-ին վնասված տունը
- Արցախի ՄԻՊ. Ստեփանակերտում ավերածությունները մեծ են
- ՊԲ. Լուսադեմին Ադրբեջանն ինտենսիվ հարվածներ է հասցրել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին
- ՊՆ ներկայացուցիչ. Շուշիին ու Ստեփանակերտին հարվածել են ավելի հզոր միջոցներով
- Ստեփանակերտը հրթիռակոծվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան