Ադրբեջանական վայրագությունները ուղեկցվում են Արցախում մշակութային և հոգևոր ժառանգության դեմ դիտավորյալ հարձակումներով. ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում հրապարակվել է «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դեմ Ադրբեջանի կողմից թիրախային հարձակումները՝ որպես պատերազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ» արտահերթ զեկույցը անգլերենով: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ աշխատակազմից:
Զեկույցում ներկայացվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նպատակային խոցման փաստերը և դրանց վերլուծությունը միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի համատեքստում:
Ներկայացված փաստերը հիմնավոր կերպով ապացուցում են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական վայրագությունները ուղեկցվում են Արցախի տարածքում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության դեմ դիտավորյալ հարձակումներով:
2020 թ. հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը հարվածային և ճշգրիտ կառավարվող անօդաչու թռչող սարքերով մի քանի ժամվա ընթացքում երկու անգամ թիրախավորված հարվածներ են հասցրել Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, որը Արցախի նշանավոր մշակութային և հոգևոր խորհրդանիշներից է: Ադրբեջանի այս քայլը այդ երկրում իրականացվող հայատյացության և էթնիկ զտման պետական քաղաքականության մաս է կազմում: Այն նաև հայկական ծագմամբ քրիստոնեական ժառանգության նկատմամբ շարունակական ծայրահեղ անարգանքի դրսևորում է:
Զեկույցի բովանդակությանը կարելի է ծանոթանալ այստեղ:
Հարակից հրապարակումներ`
- «Երազ իմ երկիր հայրենի» երգը՝ Ղազանչեցոց եկեղեցուց
- ՀՀ-ում ԵՄ դեսպանը տեսել է թշնամու հարձակումից վնասված Ղազանչեցոց եկեղեցին, մշակույթի տունն ու մեծագույն ցավ ապրել
- Երիտասարդները մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
- Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը
- Ադրբեջանական հարվածներից վնասված Ղազանչեցոց եկեղեցին
- Աղոթք՝ Ղազանչեցոց եկեղեցուց
- Ադրբեջանի համար տեսանելի է եղել, որ հարվածում են Ղազանչեցոց եկեղեցուն
- Թշնամին հարվածել է Ղազանչեցոց եկեղուցուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան