Բուդապեշտում կտրվի «Մեծ սաղավարտի» ստուգատեսի մեկնարկը
Կորոնավիրուսի համաճարակի ի հայտ գալուց հետո ձյուդոյում դադարեցին միջազգային առկա մրցաշարերը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
«Եվ ահա Բուդապեշտում, հոկտեմբերի 23-ին, կտրվի «Մեծ սաղավարտի» «առերես» ստուգատեսի մեկնարկը։ Հայտավորվել են 71 երկրի 480 ներկայացուցիչներ։ Օլիմպիական վարկանիշային միավոր ընձեռող այս միջոցառմանը մասնակցելու ցանկություն ունեին նաև Հայաստանի առաջատար մարզիկները։ Ավաղ, մեզանում կորոնավիրուսի ծավալվելու պատճառով մերոնց մրցուղերթը չեղարկվեց։
Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանից տեղեկացանք, որ տարիքային երեք խմբերի առաջատար ձյուդոիստները հոկտեմբերի 15-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում։ Նպատակը Չեխիայում նոյեմբերի 19 -ին սկսվելիք Եվրոպայի առաջնությանը լավ նախապատրաստվելն է։ Մարզվողների շարքում է նաև գլխավոր թիմի առաջատար, Տոկիոյի օլիմպիական խաղերի հավանական մասնակից Ֆերդինանդ Կարապետյանը»,-հայտնում է ՀԱՕԿ-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները