ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներից շատերը դատարան չներկայացան
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատական այսօրվա նիստը հետաձգվեց ամբաստանյալների, փաստաբանների մեծ մասի ներկա չլինելու պատճառով: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ կալանքի տակ գտնվող ամբաստանյալների՝ դատարան չտեղափոխելու պատճառի վերաբերյալ տեղեկացվել է, որ ոստիկանության ուժերի վերաբաշխման պատճառով ոչ միայն այս գործով, այլ տարբեր գործերով ամբաստանյալներին, ըստ էության, դատարան չեն տեղափոխում:
Նիստի ներկա ամբաստանյալներից Վարուժան Ավետիսյանն ասաց, որ մենակ ինքն է մնացել, բոլորը ներգրավված են ռազմական գործողություններին:
Դատավորւ նշեց, որ ամբաստանյալներից Պավել Մանուկյանը դատարանի տարածքում է, բայց նրա նկատմամբ դատական սանկցիա է կիրառված, չի կարող ներկա լինել նիստին:
Դատավոր Մեսրոպ Մակյանը նաև հայտնեց՝ Փաստաբանների պալատի նախագահից գրություն է ստացել դատարանը, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը կամավոր հիմունքներով գտնվել է Արցախում, վիրավորվել է, այժմ բուժում է ստանում:
Նախագահող դատավարը հայտարարեց, որ ամբաստանյալների բացակայության հիմքով դատական նիստը ենթակա է հետաձգման:
Հաջորդ նիստը կկայանա երեք շաբաթից՝ նոյեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերով մեղադրվում է 32 անձ:
Զինված հարձակման հետևանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- «ՎԵՏՕ»-ն ծաղիկներ է խոնարհել ՊՊԾ գնդում սպանված ոստիկաններին նվիրված հուշաքարի մոտ
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ. Շատ բաներում իմ ու Պավլիկի մտքերը հակասում են
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալն ասելու բան ունի, բայց չի հիշում
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարություն. «Թորոս Թորոսյանի ամբողջ ցուցմունքը սուտ է»
- ՊՊԾ գնդի գրավման գործով վկան հրաժարվեց նախկին ցուցմունքից
- ՊՊԾ գնդի գործով ցուցմունք տված մեղադրյալը ցանկանում է կրկին ցուցմունք տալ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալը վկային մեղադրեց ստելու մեջ