Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ
Ի զարգացումն վերջին շրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցների, Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքից:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ կապված հրատապ հարցեր», - նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում՝ սկսած սեպտեմբերի 27-ից, սա Մնացականյանի երրորդ այցն է Ռուսաստան։
Առաջին այցի ժամանակ Լավրով-Մնացականյան-Բայրամով ավելի քան 11 ժամ տևած բանակցություններն ավարտվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին հումանիտար հրադադար հայտարարելու պայմանավորվածությամբ։ Սակայն այն մի քանի րոպե անց խախտվել էր Ադրբեջանի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը
- Մոսկվա է մեկնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը
- Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է
- ՌԴ և Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույցով քննարկել են ԼՂ հարցը
- Փաշինյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում
- Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է լինեն ռուս ռազմական դիտորդներ. Լավրով
- Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել է Նիկոլայ Պատրուշևի հետ
- Մոսկվայում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ռուս փորձագետների և քաղաքագետների հետ
- Մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին