Ակցիա Իտալիայի դեսպանատան դիմաց. «Դուրս եկեք, ձեզ չենք սպանի, ոչ Ալիևն ենք, ոչ էլ Էրդողանը»
Հայաստանում Իտալիայի դեսպանատան շենքի դիմաց այս պահին բազմամարդ է։ Մի շարք քաղաքացիներ պահանջում են դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպում։
«Դուրս եկեք։ Դուրս եկեք։ Դուրս եկեք ու նայեք այս նկարներին։ Արցախն անկախ է։ Ազատ, անկախ Արցախ»,- պահանջում են քաղաքացիները։
Ակցիայի մասնակիցները դեսպանատան դիմաց կատարեցին Հայաստանի օրհներգը, հայրենասիրական երգեր։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ունեն՝ «Լռությունը ցեղասպանություն է», «Ճանաչեք Արցախը» ու այլ գրություններով ցուցապաստառներ։
«Այն ամենը, ինչ մենք ուզում ենք, խաղաղությունն է։ Եվ դուք տեսնում եք, որևէ մեկը դուրս չի գալիս մեզ լսելու։ Ինչո՞ւ դուրս չեն գալիս։ Մենք կսպանե՞նք նրանց։ Ոչ, իհարկե, մենք ոչ Էրդողանն ենք, ոչ էլ Ալիևը։ Մենք հայ մարդիկ ենք, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ, ընդ որում պայքարում ենք միայնակ, պայքարում ենք հանուն խաղաղության։ Ո՞վ է մեզ պատասխան տալու, երբ վարձկանները, ադրբեջանցի ու թուրք զինվորները գալիս են մի նոր ցեղասպանություն իրագործելու»,- լրագրողների հետ զրույցում անգլերենով հայտարարեց ակցիայի մասնակից մի երիտասարդ աղջիկ։
Հիշեցնենք, որ Իտալիան այն հինգ երկրների թվում է, որոնք դեմ քվեարկեցին Հունաստանի նախաձեռնությամբ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում ՀՀ դեսպան. Արցախի ժողովրդի անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է
- Գերմանիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները պահանջում են Արցախի Հանրապետության ճանաչում
- Թադևոս Ավետիսյան. Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը
- Կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները դեսպանատների դիմաց պահանջում են ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
- Հայերն ու հույները բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի սահմանի մոտ
- Անահիտ Բախշյանը՝ ԱՄՆ դեսպանատանը. Ձեր լռությունն ու անտարբերությունը չեք մարսելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին