Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի ու Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի հանդիպման մասին տարածված տեղեկությունները։
«Այո, իրոք երեկ Նախագահ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտոնաթող Նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ։ Տեղի է ունեցել նաև հանդիպում ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Քննարկումների թեման բնականաբար մեկն է՝ Արցախը։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում այսպիսի խորհրդատվությունները պարբերական են լինելու», -Yerevan.today-ին ասել է Սողոմոնյանը։
«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի պաշտոնաթող երկու նախագահները հանդիպել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունից հաստատեցին՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ հանդիպում եղել է
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
- Ռոբերտ Քոչարյանը Երևան է վերադարձել. նա կարևոր հանդիպման մասին է ակնարկել. ArmLur.am
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին