ԼՂ-ում ռազմական գործողությունները նպաստում են COVID-19-ի տարածման կտրուկ աճին․ ԱՀԿ
Արցախում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման կտրուկ աճին: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեի կողմից հրապարակված հայտարարության մեջ:
«Սեպտեմբերի վերջից սկսած ԼՂ-ում բռնությունների հետևանքով տեղահանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, հարյուրավոր քաղաքացիներ վիրավորվել են և սպանվել: Մենք խորապես ցավում ենք հակամարտությունից տուժած յուրաքանչյուր ընտանիքի և բնակչի համար»,- նշել է նա։
Այնուհետև Հանս Կլուգեն ասել է, որ ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19-ի տարածման կտրուկ աճին․ «Բռնության և հետագա տեղահանման շարունակական գործընթացներն էլ ավելի կսրեն անորոշությունն առողջապահության բնագավառում»:
Տնօրենը նաև շեշտել է, որ ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչության բժշկական օգնության տրամադրման խափանմանը, քանի որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում