Եկել է ժամանակը, որ Արցախը վերականգնի իր կորցրած սուբյեկտայինությունը. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցություն նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքի էջում գրում է, որ Արցախը պետք է վերականգնի իր կորցրած սուբյեկտայինությունը և նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը:
«Եկել է ժամանակը, որ Արցախը վերականգնի իր կորցրած սուբյեկտայինությունը և նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը:
Չպետք է մոռանանք, որ Արցախը պայքարում է իր ինքնորոշման համար, ինչը միջազգայինորեն ճանաչված իրավունք է, իսկ Հայաստանն ԸՆԴԱՄԵՆԸ երաշխավորում է ինքնորոշման համար պայքարող Արցախի ժողովրդի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ:
Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը խնդիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ ներկայացնելու համար, ինչը հակասում է Հայկական շահին:
Տարածքային վեճերի պարագայում միջազգային հանրությունը նախապատվությունը տալիս է տարածքային աբողջականությանը:
Սա թույլ չտալու համար Արցախը ՊԵՏՔ Է հայտնի իր դիրքորոշումը, ինչը կարող է հակասել Հայաստանի իշխանությունների ունեցած դիրքորոշմանը, և սա շատ բնական է ու օրինաչափ: Արցախի դիրքորոշումը, վերջին 30 տարվա ընթացքում հաճախ է հակասել Հայաստանի իշխանությունների կարծիքին, :
Սրանով է հաստատվում և ճանաչվում Արցախի միջազգային սուբյեկտայինությունը»,- գրում է Ղազինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան