Արսեն Բաբայան. Ես զինվորագրվեցի «Հայրենիք»-ի ջոկատին
«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է.
«Ես զինվորագրվեցի «Հայրենիք»-ի ջոկատին...
Զինվորագրվում ենք «Հայրենիք»-ի Երևանի և մարզային կառույցներում
Երևան - Ձորափի 50/1
Արարատի մարզ - ք. Արտաշատ, Խարազյան փողոց 1
Տավուշի մարզ - ք. Իջևան, Վալանսի փողոց 15-15/1
Արագածոտնի մարզ - ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան փողոց 5-4
Գեղարքունիքի մարզ - ք. Գավառ, Զ. Անդրանիկի փողոց 20
Կոտայքի մարզ - ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Ա-4
Լոռու մարզ - ք. Վանաձոր, Տերյան փողոց 6Ա
Շիրակի մարզ - ք. Գյումրի, Շիրակացի փողոց 50/1
Վայոց Ձոր - ք. Եղեգնաձոր, Շահումյան 19 շ. բն. 33
Լրացուցիչ տեղեկատվության համար 044 199301»։
Հիշեցնենք, որ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր կոչ էր տարածել, որտեղ ասված է.
«Տղե՛րք,
Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։
Այս պահին ստի, կենացների ու ինֆորմացիոն վակուումի այս իրողությունը կեղծ հանգստություն է բերում, բայց հավատացե՛ք, իսկապես գործ կա անելու։ Եկե՛ք միասին Հայրենիքը պաշտպանելու. տղերքը մեր կարիքն ունեն։ Սպասում եմ բոլորիդ․ ժամանակը թանկ է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին