Բյուրականի աստղադիտարանում հյուրընկալված արցախցի երեխաների օրերը հագեցած են կրթական, մշակութային և ժամանցային ծրագրերով
Արդեն 3 շաբաթից ավելի է, ինչ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն իր հյուրատանն է հյուրընկալել Արցախից եկած մեր հայրենակիցներին, հիմնականում՝ երեխաներ, ինչպես նաև նրանց խնամող մայրեր, տատիկներ և պապիկներ։ Աստղադիտարանից հայտնում են, որ երեխաները բնականոն կերպով շարունակում են իրենց կրթությունը Բյուրական գյուղի դպրոցում։ Դրանից զատ աստղադիտարանը զբաղվում է վերջիններիս մշակութային և ժամանցային հարցերով։
Մշակութային ծրագրի շրջանակներում նրանց համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ հանրամատչելի դասախոսություններ աստղագետների, հրավիրյալ հյուրերի մասնակցությամբ, անգլերենի և, օգտագործելով աստղադիտարանի այգին՝ բուսաբանության դասընթացներ, գիտաճանաչողական էքսկուրսիաներ, այցելություններ տեսարժան և մշակութային տարբեր վայրեր և այլն։
Այս ընթացքում երեխաները հասցրել են այցելել Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան, ծանոթանալ աստղադիտարանի գործունեությանը, կատարել աստղադիտում, առցանց հանդիպում ունեցել հայ շախմատիստ գրոսմայստերների հետ, ինչպես նաև սկսել են բացահայտել Արագածոտնի մարզն ու Երևանը․ արցախցի երեխաներն եղել են Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում, մասնակցել են Իսահակյան գրադարանի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնում կազմակերպված Հովհ․ Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի, «Գելը» հեքիաթի ընթերցմանը։ Դպրոցական արձակուրդների ընթացքում, երկու շաբաթ շարունակ երեխաները հաճախելու են ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ հատուկ նրանց համար կազմակերպված դասընթացների։ Շաբաթական մեկ անգամ երեխաներին է այցելում և պարապմունքներ անցկացնում Լուսինե Գրիգորյանի ղեկավարությամբ տեսաբլոգերների խումբը։
Առաջիկայում արցախցի երեխաները կայցելեն տարբեր թանգարաններ՝ Էրեբունի թանգարան, Մ․ Սարյանի տուն-թանգարան, դիտել ենք թատերական ներկայացումներ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի կանայք ԱՄՆ-ից պահանջում են՝ այլևս չլռել
- Հոգեբանական աջակցություն՝ արցախցի երեխաներին
- Պատերազմի հետևանքով Երևանում ապաստանած արցախցի երեխաներն ու կանայք ՄԱԿ-ից պահանջում են կույր ու լուռ չլինել
- Բարեգործական համերգների հասույթը՝ արցախցիների կարիքներին
- Բյուրականի աստղադիտարանը պատրաստ է իր հյուրատանն ընդունել արցախցի երեխաներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է