Այսօր հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը․ Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ մեկուսարանից։
Պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես, Արցախին նվիրատվություններ կատարելու մասին հարցին, Ծառուկյանը նշեց, որ ամեն ինչ էլ արել են․ «Ես էս երկրում ապրում եմ, իմ երեխաներն ապրում են, մարդը պետք է ձեռագիր թողնի, անուն թողնի։ Այսօր մեր հիմնական խնդիրն է, որ մեր ժողովուրդը լավ լինի, նպատակն իրականանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի զինվորագրվելու կոչին, Ծառուկյանը նշեց․
«Իմ թիմակիցներին էլ եմ ասել, որ այսօր հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը»։
Նրա խոսքով, կձևավորեն կամավորական խմբեր։ «Հանձնարարելու եմ, մարդկանց նախապատրաստելու ենք, հագուկապով, մեր ազգի խնդիրն է»,-ավելացրեց նա։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հայտարարությանը՝ ստեղծել օպերատիվ խումբ, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց․
«Այսօր բոլորը պետք է միասնական լինեն և իրենց մասնակցությունն ունենան, իրենց հնարավորությունն օգտագործեն ինչով կարող են, բայց այսօր ինչ-որ պատասխանատվություն վերցնել դա իմ համար անընդունելի է»։
Նշենք նաև, որ ԱԱԾ շենքի դիմաց Ծառուկյանին դիմավորելու են եկել ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ և մի խումբ քաղաքացիներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդությունը։ Լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը ։ Գրավի չափն է 100 միլիոն դրամ
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի
- Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը պարզ կլինի 18։00-ին
- Քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին