Գերմանիան չի բավարարել Հունաստանի՝ Թուրքիա զենք չարտահանելու խնդրանքը
Գերմանիան պատասխանել է Հունաստանի` Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանումը դադարեցնելու խնդիրանքին։ Հունաստանն իր դիմումը հիմնավորել էր տարածաշրջանում Անկարայի վարած ագրեսիվ քաղաքականությամբ։
Greek City Times-ը գրում է, որ ի պատասխան Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտնել է՝ դաշնային կառավարությունը հետևում է «զենքի արտահանման սահմանափակող և պատասխանատու քաղաքականությանը»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիային զենք վաճառելու լիցենզիաները տրվում են «մանրազննին դիտարկելուց հետո և արտաքին, անվտանգության քաղաքականության չափորոշիչներով»։
Նախարարությունից հավելել են, որ Թուրքիա զենքի արտահանման լիցենզիաների թիվը շատ փոքր է։
Աղբյուրը նշում է, որ 2019 թ. Գերմանիայի կառավարության զեկույցի համաձայն, Թուրքիա ուղարկված զենքը ծովային է։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գերմանիան ու ևս չորս եվրոպական երկրներ դեմ քվեարկեցին Թուրքիայի դեմ Հունաստանի նախաձեռնությամբ պատժամիջոցների կիրառմանը։
Հարակից հրապարակումներ`
- Թադևոս Ավետիսյան. Ադրբեջանին զենք՝ նավթի դիմաց» մահաբեր շղթայում են նաև Գերմանիան ու Իսպանիան
- Ակցիա Իտալիայի դեսպանատան դիմաց. «Դուրս եկեք, ձեզ չենք սպանի, ոչ Ալիևն ենք, ոչ էլ Էրդողանը»
- Թադևոս Ավետիսյան. Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը