Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը պարզ կլինի 18։00-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ավարտել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը, հեռացել է խորհրդակցական սենյակ, ժամը 18։00-ին որոշումը պարզ կլինի։ Լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ իրենք նշել են գրավի չափ, սակայն, ըստ էության, թողել են դատարանի հայեցողությանը ողջամիտ չափ սահմանելու առումով։
Երեմ Սարգսյանի խոսքով, նիստին այսօր քննարկում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, քանի որ նախկին նիստին էին քննարկումները, ընդամենը ներկայացրել են միջնորդությունը հիմնավորող փաստաթղթեր։
Հունիսի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորներ փակ գաղտնի քվեարկությամբ նախ զրկել էին Գ.Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ապա համաձայնություն տվել նրան ազատությունից զրկելու հարցին։ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտնել էր, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան կուսակցությունների դաշինքի» և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք տալը կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարել՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 25-ին բավարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Հոկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, մերժել էր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
- Քննվում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
- «Ժողովուրդ». Ինչու է շարունակ հետաձգվում Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը
- Գագիկ Ծառուկյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ դատարանը փաստաթղթեր է պահանջել
- Այսօր քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
- Մարուքյանի առաջարկը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին մերժվել է
- Փաստաբան. ՄԻՊ-ը Ծառուկյանի հարցով դիմել է գlխավոր դատախազին
- Ծառուկյանի փաստաբան. «Մարտիրոսյան Մնացը վկա՝ հավատում եմ»
- Ծառուկյանի կալանքի որոշումը պիտի չեղարկվի. բոլորս պատկերացնում ենք նրա ազդեցությունն արտաքին ճակատում. Աբովյան
- Վերաքննիչը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան