Իրանի տարածք շարունակում են հրթիռներ ընկնել
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակա տարածքներում ընկել է ավելի քան 70 հրթիռ:
Parstoday-ի փոխանցմամբ, Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիար Ռաստգուն չորեքշաբթի օրը հայտարարել է. «Բարեբախտաբար, հրթիռներն ընկել են Խոդաաֆարին քաղաքի մերձակա գյուղերի գյուղատնտեսական տարածքներում, չպատճառելով մարդկային կամ ֆինանսական կորուստներ»:
Ռաստգուն հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մինչ օրս Իրանի տարածքում ընկել է ընդհանուր թվով 68 հրթիռ, իսկ միայն այսօր՝ 71:
Նա նշել է, որ Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր և հակամարտությունում ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում է տրվել՝ նման դեպքերը կանխելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմն ամեն ինչ անում է, որ իր բարեկամ երկիր Իրանին որևէ տհաճություն չպատճառի. Փաշինյան
- Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել»
- Իրանը լայնամասշտաբ ՀՕՊ զորավարժություններ կանցկացնի
- Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան