Սփյուռքահայերի համար ընդունելության փաստաթղթերի ներկայացման ժամկետը փոխվել է․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ:
Ուսումնական հաստատությունը դիմորդների գիտելիքի ստուգումը և հրամանագրումը պետք է իրականացնի մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը:
Դիմորդների հրամանագրման և նրանց կացություն տրամադրելու մասին համապատասխան տեղեկատվությունը ուսումնական հաստատությունները ԿԳՄՍ նախարարությունն պետք է ներկայացնեն մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը:
Փոփոխությունները պայմանավորված են նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով: