«Razm.info». Հայ գերիներին գնդակահարած հատուկջոկատայիններից մեկը ոչնչացված է
«Razm.info»-ի հրապարակած տեղեկատվության մեջ ասվում է, որ Հադրութում հայ գերիներին գնդակահարած ոճրագործներից մեկը ոչնչացված է:
Կայքը գրում է. «Հոկտեմբերի 15-ին համացանցում երկու տեսանյութ տարածվեց. առաջինում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։ Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման խումբ: Լրացուցիչ այլ դետալների ուսումնասիրությունից կարելի է ենթադրել ու հստակեցնել, որ խմբում կար Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հատուկջոկատային:
Նախ՝ տեսանյութում հստակ երևում է ադրբեջանցի հատուկջոկատայիններից մեկի համազգեստը և ռազմական հանդերձանքը: Հենց այս քողարկանախշերն ու հանդերձանքն է կրում Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայինների խմբերից մեկը:
Տեսանյութում զինծառայողներն այն նույն համազգեստով են, որը կրում էր Հադրութի ոճրագործներրից մեկը: Տեսանյութը, ամենայն հավանականությամբ արվել էր Ֆիզուլիի շրջանի հատվածում, ինչը բավական մոտ է Հադրութին:
Ավելին՝ ՌԾՈւ հանդերձանքով հատուկջոկատայինների տեղափոխման տեսանյութում երևացող զինծառայողներից մեկը բացի այն, որ կրում է նույն համազգեստը, նաև ֆիզիկական կառուցվածքով ու դիմագծերով բավական նման է ոճրագործներից մեկին։
Ավելի ուշ պարզեցինք, որ երկրորդ տեսանյութում երևացողը հատուկջոկատային, ենթասպա, 2016թ. ապրիլյան պատերազմին մասնակցած Ալաքբերով Նաիգ Ֆաիգ օղլուն է (Naiq Faiq oğlu Ələkbərov)։
Մինչ փորձում էինք վերլուծել Հադրութի ոճրագործների մասին այս բոլոր տվյալները, պարզեցինք, որ Հադրութի ոճրագործներից մեկին բավական նման Ալաքբերով Նաիգն արդեն ոչնչացվել է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը