Պուտին. ԼՂ-ում հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործությամբ
«ԼՂ հակամարտությունը սկսվել է ոչ որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվել է էթնիկ առճակատումներով։ Ցավոք դա փաստ է, երբ Սումգայիթում, ապա հետո Լեռանային Ղարաբաղում իրականացվել են դաժան հանցագործություններ հայ ժողովրդի նկատմամբ»,- NTV-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ ակումբում։
Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը, Պուտինը նշել է, որ տարիների ընթացքում այդ ճգնաժամի կարգավորման տարբեր տարբերակներ են առաջարկել, որպեսզի կայունացնեն իրավիճակը երկարատև պատմական հեռանկարում։
«Որոշ պահերի թվացել է, որ մի քիչ էլ, մի քայլ էլ ու լուծումը կգտնվի։ Ցավոք, դա տեղի չի ունեցել, և այսօր մենք ունենք հակամարտություն վատագույն տարբերակով։ Ողբերգությունը կայանում է այն բանում, որ մարդիկ են զոհվում»,- հայտարարել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին