Արցախցի կանայք ԱՄՆ-ից պահանջում են՝ այլևս չլռել
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով այսօր Արցախում իրենց տները ստիպված լքած ու Հայաստան տեղափոխված կանայք բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության առջև։ Նրանք այսպես ցանկանում են ներկայացնել իրենց պատմությունները, պահանջել ԱՄՆ-ից բացի հայտարարություններից, կոնկրետ քայլեր անել, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
«Մեր քույրերը, մայրերը, Արցախի կանայք լքել են իրենց բնակավայրերը։ Մեր ընտանիքների մի մասն առաջնագծում են, մի մասը Արցախում՝ ապաստարաններում, որտեղ չկա ջեռուցում, հոսանք, ջրամատակարարում։ Մեզ համար առաջնագիծ է թիկունքը։ Մենք եկել ենք ԱՄՆ դեսպանատան մոտ մեր պահանջով՝ մենք չենք լռելու ու հենց այնպես չենք խոսելու ու հեռանալու, պահանջ ունենք։
Պահանջում ենք դեսպանատան աշխատակիցը դուրս գա ու վերցնի մեր նամակը, որտեղ ներկայացված է մեր պահանջը։ Մենք նաև հանդիպում ենք պահանջում դեսպանի հետ»,- հայտարարեց ակցիայի մասնակից Լիանա Ադամյանը։
Նա ընդգծեց՝ այլևս անհնար է լռել։
«Այստեղ յուրաքանչյուր ընտանիք ունի իր պատմությունը, չսպիացող վերքը, անհետ կորածի, ապականված դին հուղարկավորելու պատմությունը։
Մենք չենք լռելու։ Այլևս անհնար է հանդուրժել մեր բնակավայրերի հրետակոծումը միջազգային արգելված զենքից, իսկ աշխարհը լռում է, Ամերիկան լուռ է որպես ՆԱՏՕ-ի գլխավոր անդամ, ոչ մի պատժամիջոց չի կիրառում, չի սառեցնում Թուրքիայի մասնակցությունը»։
Այլևս չենք հանդուրժելու երկակի ստանդարտներ։ Եթե աշխարհի մի անկյունում մեկի քթից արյունից է հոսում, ԱՄՆ ելույթներ է ունենում։ Ո՞ւր եք դուք, ինչի՞ եք լռում։
Այս պահին ձեր լռությունը սպանում է մեր հայրերին, ամուսիններին, որդիներին։ Սպանում է մեզ, ու սա Թուրքիայի ցեղասպան ծրագիրն է։
Մենք երրորդ կարգի երկիր չենք, որ արհամարհեք մեր ժողովրդավարական արժեքները։ Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ն անգործ չմնա, զուտ հայտարարություններով հանդես չկա, դրանք մեզ չեն գոհացնում»,- ասաց արցախցի կինը։
Արցախցի երեք կնոջ հետ հանդիպեց դեսպանատան դիվանագիտական բաժնի պետը։ Լիանա Ադամյանն ասաց, որ նրան են փոխանցել իրենց պահաջները՝ գրավոր, նաև բանավոր են ներկայացրել իրավիճակը։ Նաև հանդիպում են պահանջել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, պահանջել են այցելել Արցախ։
Արցախի կանայք պահանջել են, որ իրենց հարցերին պատասխան շուտ տրվի, այլապես իրենք հենց դեսպանատան մոտ վրաններ կդնեն ու այնտեղ կապրեն, քանի որ իրենք ուրիշ հայրենիք չունենք, ուրիշ տեղ գնալու չունեն։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա Իտալիայի դեսպանատան դիմաց. «Դուրս եկեք, ձեզ չենք սպանի, ոչ Ալիևն ենք, ոչ էլ Էրդողանը»
- «Եթե պատերազմը շարունակվի, նորից բողոքի ակցիաներ կկազմակերպենք»․ Նորվեգիայի հայերի բողոքը
- Պատերազմի հետևանքով Երևանում ապաստանած արցախցի երեխաներն ու կանայք ՄԱԿ-ից պահանջում են կույր ու լուռ չլինել
- ՌԴ դեսպանատունը հայ կանանց ակցիայի պահանջը պարադոքսալ է որակել
- Ակցիա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ. Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը
- Ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց. Հայ կանայք ու երեխաները պահանջում են պարտադրել խաղաղություն
- Արցախի անկախության ճանաչումը թույլ կտա վերջ տալ թուրք-ադրբեջանական հանցագործությանը. ակցիա Երևանում
- Այլևս հավասարության նշան չդնե՛ք Արցախի և Ադրբեջանի միջև. ակցիա Երևանում
- ՀՀ-ում ՌԴ դեսպանը դեմ է, որ ՌԴ-ում ապաստանած նախկին պաշտոնյաների հարցը քաղաքականացվի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում