Ամերիկահայերը Դալասում ակցիա են արել՝ ընդդեմ թուրքական ԱԹՍ-ի համար ամերիկյան բաղադրամասեր ու տեխնոլոգիաներ արտադրելու
Ամերիկահայերը բողոքի ցույց են իրականացրել Տեխաս նահանգի Դալաս քաղաքում գտնվող Lockheed Martin ռազմարդյունաբերական գործարանի մոտ:
arfd.am կայքը, հղում անելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին, ցույցի մասնակիցներն իրենց ձայնն են բարձրացրել՝ ընդդեմ թուրքական անօդաչու թռչող սարքերի համար ամերիկյան բաղադրամասեր ու տեխնոլոգիաներ արտադրելու: Խոսքը թուրքական անօդաչուների մասին է, որոնք Ադրբեջանն օգտագործում է Արցախում հայ բնակչության դեմ հարձակումներ իրականացնելու համար:
Ցույցի մասնակիցները բազմաթիվ պաստառներ էին պատրաստել, որոնց գրություններով կոչ են անում դադարեցնել ռազմական նշանակության սարքավորումների վաճառքը Թուրքիային:
Գրություններում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը խաղաղություն է ուզում», «պատժամիջոցներ սահմանեք Թուրքիայի և Ադրբեջանի դեմ», «Մենք խաղաղություն ենք ուզում, նրանք՝ պատերազմ», «վերջ տվեք բաղադրամասեր ուղարկել թուրքական անօդաչուների համար»:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյան. Արցախի Հանրապետությունում մարդասիրական ճգնաժամ է
- Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը հասավ Հայաստան
- Լոս Անջելեսից դեպի Հայաստան ուղևորվել է մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը
- Լոս Անջելեսից Արցախ հերթական աջակցությունն է հասել
- Ամերիկահայությունը կաթվածահար է արել հոլիվուդյան փողոցները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան