Տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր այս պահին էլ շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
«Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը արցախյան ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով»,- Հայկական միասնական կենտրոնում անցկացվող ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով իրավիճակը շփման գծում։
Նրա խոսքով, ակտիվ են եղել ինչպես հյուսիսային ուղղությունը, այնպես էլ՝ կենտրոնական և հարավային ուղղությունները։ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ կենտրոնական ուղղությամբ մարտական գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ։
«Այդ օջախային մարտերը, որոնք, ըստ էության, տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ են՝ կոնկրետ գյուղեր և ճանապարհային-հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են։ Հարավում տարբեր կետերում, տարբեր օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել՝ ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս ու հյուսիս-արևմուտք։
Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում՝ հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում նաև զրահատեխնիկայի։ Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային միջոցների կիրառմամբ՝ նվազագույն հետևակի կիրառությամբ։ Որոշ հատվածներում կիրառվել են նաև օդային հարձակման միջոցներ, մասնավորապես՝ դասական մարտավարական օդուժ։ Խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության ԱԹՍ»,- տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։
Հարց. Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ երկու կողմերի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի։
Ա. Հովհաննիսյան. Պարզ չէ՞ հայտարարությունից, որ ընդհանրացված թվեր են տրվել։ Չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում է։ Միանշանակ հակառակորդը՝ Ադրբեջանի ԶՈւ-ն և տարատեսակ հրոսակախմբերը, ունի մի քանի անգամ ավելի զոհ, քան մենք։ Դա քննարկումից դուրս է։
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց նաև, որ Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում ենք մեր ռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր, և կարողանում են խուճապի մատնել, շատ հաճախ ընդամենը նկարվելու համար տներ են այրում, ստեղծում են անկանոն իրավիճակ.
«Ես խնդրում եմ՝ նմամ իրավիճակներում լինել սթափ, զգոն, և հատկապես ՏԻՄ-երին, որոնք ՊՆ-ի հետ համակարգված են աշխատու, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Այդ խմբավորումները փոքր են լինում, և մեկ գրագետ հակագրոհից հետո փախչում են և երկար ժամանակ չեն վերադառնում։ Դրա վառ ապացույցը Հադրութ քաղաքն է։ Այս մարտավարությունը նրանք շարունակելու են պահպանել։ Որտեղ կան անտառներ ու կիրճեր, նրանք փորձելու են այդ ուղղությամբ շարժվել՝ առանց լուրջ զրահատեխնիկայի, առանց լուրջ խոցման միջոցների և ԱԹՍ-ների։ Հետևաբար հեշտ է նրանց ոչնչացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Թեժ մարտեր են Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում․ Վահրամ Պողոսյան
- 22․10․2020․ ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
- Թշնամական ուժերը կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ․Արցախ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան