Ադրբեջանական բանակի սպանված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում օդաչուները. «ԶԻՆՈՒԺ մեդիա»
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է ադրբեջանական բանակի հերթական կորուստները։
«Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական իշխանությունները պատերազմական օրերին փակել են իրենց կորուստների մասին տեղեկությունները, սպանվածների թիվն այնքան մեծ է, որ արդեն անիմաստ է պայքարել այդ տեղեկատվության դեմ։ Համացանցում տարբեր հարթակներ են բացվում, որտեղ օգտատերերը փորձում են տեղեկատվություն ստանալ իրենց կորուստների մասին։
Ընդ որում, ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է, որ ադրբեջանական բանակն այս պային կարող է 10 հազար սպանված ունենալ, իսկ վիրավորների քանակը շատ ավելի մեծ է։ Այդպիսի հարթակներից մեկում ադրբեջանական բանակի սպանված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում օդաչուները, նրանք առնվազն մի քանի տասնյակ են»,- ասվում է «ԶԻՆՈՒԺ մեդիայի» պատրաստած տեսանյութում։
Նշվում է, որ ադրբեջանական խմբերում սպանվածների լուսանկարներում մեծ թիվ են կազմում մարդիկ, որոնք օրեր առաջ տեսանյութեր էին հրապարակում իբր իրենց կողմից գրավված տարածքներից։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու բոլոր հարձակումները հետ են մղվում
- Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը
- ՊՆ. Հակառակորդը Խուդաֆերինի ջրամբարի մոտ մեծ կորուստներ կրելով նահանջում է