Թուրքական լիրան հերթական ռեկորդային անկումն է արձանագրել արցախյան պատերազմի պատճառով. Bloomberg.
Թուրքական արժույթը հինգշաբթի անկել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.97 լիրայի և գերազանցելով նախորդ ռեկորդը՝ 7.89 լիրան, որը գրանցվել էր հոկտեմբերի 8-ին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Նախկինում Bloomberg-ը թուրքական ազգային արժույթի արժեզրկումը կապում էր այն մտավախությունների հետ, որ Անկարան կարող է ներքաշվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող հակամարտության մեջ: Թուրքական կողմը սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սատարում է Բաքվին:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղը տապալել է թուրքական լիրան․ Lenta.ru
- Թուրքական լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է գրանցել
- Թուրքական լիրան շարունակում է մեկը մյուսի ետևից արժեզրկման ռեկորդներ գրանցել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան