«Հրապարակ». Հանդիպումները բավական են հասկանալու համար, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ բարդ ու լարված
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ռեժիմով հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք ուժերի, կայացել է Անվտանգության խորհրդի նիստ: Ընդունել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել աննախադեպ, պատմական հանդիպում Արցախի և Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ:
Այս հանդիպումները բավական են հասկանալու համար, որ իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ բարդ ու լարված, և որ այս հանդիպումների նպատակը միայն այն չէ, որ վարչապետն իր հետ հանդիպած ուժերին ներկայացնի, թե ինչ իրավիճակ է տիրում ճակատում, կամ էլ նախկին նախագահները քննարկեն դա: Ենթադրվում է, որ այս հանդիպումներն ինչ-որ կարևոր որոշումների նախերգանքն են: Սակայն նախագահների հանդիպումից հետո Փաշինյանի երեկվա ուղերձը կարծես շրջադարձ էր այս օրերի տրամադրություններում. նա հայտարարեց, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմաճակատում է, և այս փուլում դիվանագիտական կարգավորում չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: