Կարեն Բեքարյան. ՄԽ համանախագահող երկրների կողմից Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճաժամկետ վերջնագիր
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը գրում է.
«Հանուն Արցախի ժողովրդի գոյության,
. հանուն մարդու անօտարելի իրավունքների պաշտպանության,
. հանուն միջազգային ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի,
. հանուն միջազգային իրավակարգի լիակատար չփշրման,
. հանուն խաղաղության,
. հանուն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության գործնական ապահովման,
. հանուն համամարդկային արժեքների պաշտպանության,
. հանուն պետությունների և միջազգային կառույցների սեփական հեղինակության,
. հանուն անտարբերության խավարի նկատմամբ` արդարության համար պայքարի հաղթանակի (յուրաքանչյուր անհատի ներգրավմամբ` աշխարհի որ հատվածում էլ որ նա լինի),
. հանուն ներկայի և ապագայի.
1. Պետությունների և միջազգային կառույցների կողմից անհապաղ պետք է սկսի և թափ առնի Արցախի անկախության ճանաչումը,
2. ՄԽ համանախագահ երկրների կողմից միասնաբար, կամ յուրաքանչյուրի կողմից առանձին` Ադրբեջանին պետք է ներկայացվի շատ հստակ և կարճ ժամկետ ունեցող վերջնագիր - կամ Ադրբեջանը նշված ժամկետի մեջ դադարեցնում է ցանկացած ռազմական գործողություն և առանց նախապայմանների վերադառնում բանակցային գործընթաց, կամ` համանախագահները ճանաչում են Արցախի անկախությունը,
3. Ադրբեջանի համար պետք է լինի միանշանակ` կոնֆլիկտի կարգավորման քաղաքական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն հրադադարի լիարժեք հաստատման և վերահսկման մեխանիզմների գործարկման պարագայում,
4. Ադրբեջանի առկա պահվածքից չհրաժարվելը պետք է միարժեք փոխի բանակցությունների բովանդակությունը. այն է` բանակցություններ անկախության թեկուզև մասնակի ճանաչում ստացած Արցախի և Ադրբեջանի սահմանների հստակեցման շուրջ:
ՌԴ, Ֆրանսիա, բարեկամ երկրներ, ԵՄ, ԱՄՆ, պետություններ, միջազգային կառույցներ, անհատներ, դիվանագետներ, Սփյուռք. շատ արագ գործելու ժամանակն է, յուրաքանչյուր րոպե հապաղման գինը` մարդկային կյանքեր են...»։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան