Ադրբեջանցի ռազմագերին պատմում է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին
N հոսպիտալում բուժում ստացող ադրբեջանցի ռազմաագերի Էմին Բախշալին Զահիր Օղլուն պատմում է, թե ինչպես են Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսին։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Արցախ տեղեկատվական շտաբը։
«Դասընթացներ անցկացնելու նպատակով մեզ հետ եկել էին երեք հոգի և ասել, որ Թուրքիայից են։ Դա ակնհայտ էր նրանց խոսելու ձևից և հագուստից։ Դասընթացները հիմնականում անց էին կացվում նրանց նախապատրաստած ծրագրով։ Դրանք տևեցին 10-15 օր։ Նրանք հիմա էլ գտնվում են մեր հրամանատարական կետերում և առանց նրանց հրամանների մեր հրամանատարներն ինքնուրույն որոշումներ չեն կայացնում»,- ասում է ադրբեջանցի ռազմագերին։
Անդրադառնալով առողջական վիճակին և Հայաստանում բուժման ընթացքին, ռազմագերին նշում է․
«Առողջական վիճակս նորմալ է։Ամեն օր վերքս մշակում են և նոր վիրակապ են դնում»։