Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվել է ձայների՝ 61 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ:
Օրենսդիր ժողովի անդամները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էր նաև Ֆրանսիայի Լիմոնե քաղաքը, Վիեն քաղաքը, Իտալիայի «Միլան քաղաքը։
Արցախի ԱԳն-ն հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը վերջ կդնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման փորձերին և անհրաժեշտ խթան կհաղորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերի արդյունավետ շարունակմանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու բանաձև
- Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետությունը
- Լենա Նազարյանը Փարիզի քաղաքապետին կոչ է անում հիմա ճանաչել Արցախի անկախությունը
- Արցախի անկախության ճանաչումը վերջ կդնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման փորձերին. ԱՀ ԱԳՆ
- Արցախը դիմել է աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ իր անկախությունը ճանաչելու կոչով. ԱԺ նախագահ
- Գայանե Աբրահամյան. Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը
- Մենք Միացյալ Նահագներից պահանջելու ենք ճանաչել Արցախի անկախությունը. Րաֆֆի Համբարյան
- Եթե չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը, դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Հարությունյան
- Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին