Շուշիում վիրավորված ռուս լրագրողը կարող է վերադառնալ Մոսկվա
Արցախի Շուշի քաղաքում Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության ժամանակ վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկի առողջական վիճակը բարելավել է, կարող է Երևանից վերադառնալ Մոսկվա։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության փոխնախարար Ալեքսեյ Կուզնեցովը։
«Ռուսաստանի քաղաքացի Յուրի Կոտենոկի վիճակը, որը վիրավորվել էր Լեռնային Ղարաբաղում, բարելավվել է: Մոսկվա թռիչքի համար բժշկական հակացուցումներ չկան», - ասել է Կուզնեցովը:
Նրա հետ տուժած մյուս երկու ռուսաստանցի լրագրողները Երևանից Մոսկվա են տեղափոխվել ավելի վաղ։ Յուրի Կոտենոկի դեպքում հնարավոր չէր տեղափոխումը, անհրաժեշտ էր ավարտին հասցնել անհրաժեշտ բուժումը տեղում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուսաստանցի լրագրող։ Նրանք տեղափոխվել էին Երևան։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիում վիրավորված ռուս լրագրող. Նույնիսկ Չեչնիայում չեմ տեսել նման դաժանություն
- Շուշիում վիրավորված լրագրող. Ինձ տեղափոխել է սարկավագն ու աղոթել ինձ համար
- Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածը դիտավորյալ էր. վիրավորված ռուսաստանցի լրագրող
- Շուշիում վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից
- Արցախում վիրավորված ռուս լրագրողներն արդեն Մոսկվայում են
- Լրագրողների թիրախավորումը նպատակ ունի խոչընդոտելու Ադրբեջանի ԶՈւ-ի պատերազմական հանցագործությունների փաստագրումը. ՀՀ ԱԳՆ
- Շուշիում վիրահատում են Ադրբեջանի ռմբակոծությունից տուժած ռուս լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին